Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Պորտի հիվանդություններ

Բնածին պորտալարային ճողվածք։ Այս ճողվածքի դեպքում պորտային անցքից որովայնի ներքին օրգանները դուրս են գալիս պորտալարի լուսանցքի մեջ։
Ճողվածքապարկը կազմված է որովայնամզի մակերեսային թերթիկից և ամնիոնի թափանցիկ թաղանթից։ Ճողվածքի մեծությունը կախված է նրա պարունակությունից (ճարպոն, ստամոքս, աղիքներ, լյարդ և այլն)։ Պորտալարային ճողվածքը երբեմն կարող է լինել նորածին մանկան գլխի չափ։ Մեծ ճողվածքների ժամանակ ճռղվածքապարկի պատռման վտանգ է առաջանում, որը կարող է. տարածված պերիտոնիտի պատճառ դառնալ։ Այս հիվանդության մյուս վտանգն էլ այն է, որ կարող է աղիքների մեխանիկական անանցանելիություն առաջացնել՝ աղիքների գալարումից։ Փոքր ճողվածքների դեպքում ճողվածքապարկի պարունակությունը ներուղղվում է և ճողվածքային անցքն աստիճանաբար փակվում է։ Բուժումը միայն վիրահատական է։


Ավելի հաճախ հանդիպում է պորտային ճողվածքը։ Վերջինս զարգանում է նորածինների կյանքի ավելի ուշ շրջանում, երբ ձևավորվում է պորտը։ Աղջիկների մոտ պորտի ճողվածքը 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղաների մոտ։ Ճողվածքի այս ձևի ժամանակ ճողվածքապարկը դրսից ծածկված է լինում մաշկով։ Ճողվածքի առաջացմանը նպաստում են այն գործոնները, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը։ Այդպիսիք են հաճախակի լացը, հազը, փորկապությունը, ինչպես նաև թերսնուցումը և ռախիտը, որոնք ուղեկցվում են որովայնի առաջնային պատի մկանների տոնուսի իջեցմամբ։


Փոքր երեխաների պորտի ճողվածքը բուժվում է կոնսերվատիվ ձևով։ Դրվում է վիրակապ։ Անհրաժեշտ է ճիշտ սնուցում, ռեժիմ, մարմնամարզություն և մերսում։ Երեխային պետք է պառկեցնել փորի վրա, օրը 3-4 անգամ, 3-10 րոպե տևողությամբ։ Մեծ ճողվածքների ժամանակ ցուցված է վիրահատական բուժումը։ Առաջարկվում է վիրահատումը հետաձգել մինչև երեխայի 2-3 տարեկան դառնալը, քանի որ այդ տարիքում ճողվածքային բացվածքը կարող է ինքնաբերաբար փոքրանալ և ճողվածքը կարող է վերանալ։


ՊՈՐՏԱՂԻՔԱՅԻՆ ԾՈՐԱՆԻ ԽՈՒՂԱԿ (Ductus omphalo-mesentericus persistans): Պտղի մոտ այս ծորանի օգնությամբ պորտը միանում է բարակ աղիքի հետ: Ներարգանդային կյանքի VII շաբաթում այն խցանվում է։ Որոշ դեպքերում ծորանը կարող է պահպանվել և առաջացնել խուղակ, որը լինում է`

 

  • լրիվ 
  • մասնակի։


Ծնվելուց հետո երեխայի պորտի խորքում մնում է փոքրիկ անցք, որից արտադրվում է շիճ։ Նման դեպքերում պորտը մշտապես թաց է։ Եթե խուղակը մասնակի է, ապա նրա անցքը գտնելով կարելի է զոնդով ներթափանցել, բայց ոչ շատ խոր։


Լրիվ խուղակի դեպքում պորտի խորքում երևում է կարմիր գույնի պոլիպանման գոյացություն, որը հեշտությամբ արյունահոսում է։ Անցքից արտադրվում է շիճ, երբեմն՝ գազերի պղպջակներ ու աղիքների լեղախառն պարունակություն։ Խուղակի այս ձևի ժամանակ զոնդը կարելի է մտցնել խոր, երբեմն մինչև աղիքը։


Պահանջում է վիրահատական միջամտություն։


Պորտաղիքային ծորանի խուղակը պետք է տարբերել միզածորանի խուղակից (urachus persistans)։ Այս հիվանդության ժամանակ պահպանվում է միզածորանը, որը ձգվում է միզապարկի գագաթից մինչև պորտը և առաջացնում է միզապարկ-պորտային կապանը (ligamentum vesiculo- umbilicale):


Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է նրանով, որ խուղակից արտադրվում է մեզ, վերջինս ունենում է թթվային ռեակցիա (ի տարբերություն աղիքի պարունակության, որն ունի հիմնային ռեակցիա)։ Մեզը կարելի է տարբերակել նաև նրանով, որ պարունակում է միզաթթու։ Ախտորոշման նպատակով կարելի է ենթամաշկային ներարկել մեթիլեն կապույտի լուծույթ։ Միզածորանի խուղակի դեպքում արտադրությունն ունենում է կապույտ գույն։ Պահանջում է վիրաբուժական միջամտություն։


ՊՈՐՏԻ ՎԱՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ: (Omphalitis-պորտի բորբոքում)։ Պորտի շատ առավել հաճախ հանդիպող վարակային հիվանդություն է։ Պորտավերքը կարմրում է, ուշ է լավանում, շճային կամ շճաթարախային արտադրության պատճառով թաց է լինում։ Պորտավերքի շրջանում կարող է առաջանալ ինֆիլտրացված եզրերով ոչ մեծ խոց, որի հատակը ծածկված է կանաչագորշավուն փառով։ Պորտի խոցը (ulcus umbilici) կարող է զարգանալ ինքնուրույն կամ, ավելի հաճախ, որպես պորտային վերքի բորբոքային պրոցեսի շարունակություն։


Ներկայումս շատ հազվադեպ հանդիպում է նաև պորտի փտախտը (գանգրենան)։ Այս դեպքում խոցաթարախային պրոցեսը տարածվում է պորտի շրջակա մաշկի վրա, hաճախ անցնում է ավելի խորը` բորբոքային պրոցեսում ընդգրկելով որովայնամիզը։


Բորբոքման գանգրենոզ ձևի ժամանակ վերքը լինում է գորշագույն, թաց և գարշահոտ արտադրությամբ։


Բուժումը պետք է սկսել հիվանդության աոաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո և համառ ձևով շարունակել մինչև նորածնի լրիվ առողջացումը։


Թաց պորտի ժամանակ անհրաժեշտ է շատ լայն բացազատել պորտի եզրերը և վերքն այրել ազոտաթթվական արծաթի 5%-անոց սպիրտային լուծույթով, ապա ցանել դերմատոլ, քսերոֆորմ կամ որևէ սուլֆանիլամիդ։ Առատ թարախային արտադրության դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ պենիցիլինի լուծույթով, հետո այրել ազոտաթթվական արծաթով, ցանել ախտազերծող փոշիներ։


Ջերմության բարձրացման, ընդհանուր անհանգստության կամ թարախային պարունակության առաջացման դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, ինչպես նաև՝ ընդհանուր խթանող բուժում։


Երբեմն պորտային վերքի ապաքինման ձգձգման դեպքում կարող է առաջանալ գրանուլացիոն հյուսվածքի գերաճ, գրանուլացիոն պոլիպի կամ սնկիկի ձևով (fungus umbilici)։


Աճած գրանուլացիոն հյուսվածքն անհրաժեշտ է օրը 1-2 անգամ այրել ազոտաթթվական արծաթով։ Ոտիկ ունեցող գրանուլոմ ները կարելի է կապել ախտազերծված մետաքսաթելով կամ կտրել հականեխված մկրատով։


Երբեմն վարակը կարող է պորտային անոթներով տարածվել և առաջացնել վերջիններիս բորբոքում (զարկերակի բորբոքման ժամանակ՝ պորտային պերիարթերիիտ (periarteriitis umbilicalis), երակի բորբոքման դեպքում՝ ֆլեբիտ (phlebitis umbilicalis)։


Պորտային զարկերակների բորբոքումը հանդիպում է շատ ավելի հաճախ, քան երակներինը։ Դա բացատրվում է այդ շրջանի անոթների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Զարկերակի շարակցահյուսվածքային պատյանը երկու անգամ ավելի հաստ է, քան երակինը, որի հետևանքով էլ նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոբների կանգի և բազմացման համար։


Պետք է հիշել որ պերիարթերիիտների ժամանակ պորտը և պորտային վերքը հաճախ արտաքնապես առողջ տպավորություն են թողնում, և ախտաբանական պրոցեսը կարող է արտահայտվել միայն ջերմության պարբերական բարձրացումով, ընդհանուր անհանգստությամբ, մարմնի զանգվածի անբավարար ավելացումով և այլն։ Հաճախ կարելի է շոշափման միջոցով պորտի անոթների հաստացում և կարծրացում հայտնաբերել։ Հիվանդության ընթացքը հիմնականում կախված է բորբոքման բնույթից։ Հատկապես ծանր, մեծ մահացությամբ են ընթանում անոթների բորբոքման ֆլեգմանոզ ձևերը։


Բուժումը։ Լավ խնամք, պորտի շրջանի և անոթների տաքացնող կոմպրեսներ, լայն ազդեցության հակաբիոտիկներ, արյան ու պլազմայի ներարկումներ։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է վիրաբույժի կոնսուլտացիա։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Երազիկ, բարև Ձեզ: Հարկավոր է անընդհատ մաքրել պորտը, քանի որ այնտեղ կուտակվում են մանրեներ, և կարող են բորբոքման պատճառ դառնալ: Ականջի փայտիկով մաքրեք պարունակությունը, այնուհետև սպիրտի 70% -ոց սպիրտով կամ ջրածնի պերօքսիդով (պերեկիս) մշակեք: Եթե նորից կնկատեք արտադրություն, հարկավոր է դիմել վիրաբույժի:

Երազիկ

24.01.2016

21 տարեկան եմ:Պորտս թրջվում է,լինում է արտադրություն՝տհաճ հոտով:Ի՞նչ կարելի է անել և ինչի՞ց կարող է լինել:

Սուսան

19.08.2014

Շատ շնորհակալություն.

Մեդ-Պրակտիկ

18.08.2014

Հարգելի Սուսան, այս դեպքում ճիշտ է դիմել վիրաբույժի: 

Սուսան

14.08.2014

Հարգելի Մեդ-Պրակտիկ շատ շնորհակալ եմ արձագանքելու համար, ուրեմն պորտի հետ կապված խնդիրը 44 տարեկան կնոջ մոտ է հայտնաբերվել, այն ավելի շատ նման է ձեր կողմից նկարագրված փտախտի նշաններին, այսինքն պորտի շուրջը կարմրում է, անընդհատ թաց է լինում ու տհաճ հոտ է գալիս /ոնցվոր թարախ լինի/, սակայն ոչ մի ցավ: Ձեր կողմից առաջադրված բուժումը արդյոք նման դեպքում կարելի է կիրառել:

Մեդ-Պրակտիկ

12.08.2014

Հարգելի Սուսան, պարզաբանեք, խնդրեմ, ի՞նչ խնդիր է պորտի հետ կապված, և ինչ տարիքի հիվանդի մոտ է այն հայտնաբերվել:

Սուսան

09.08.2014

Հարգելիներս խնդրում եմ շտապ պատասխանել հարցիս. Պորտի հետ կապված խնդիրների դեպքում ինչ մասնագետի կարող ենք դիմել և որտեղ: Նախապաես շատ շնորհակալ եմ: [email protected]

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ